Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ

5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը

5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը

Երեկոյան` ընթրիքի սեղանի շուրջ, նախքան ննջասենյակ անցնելը, զուգընկերները հաճախ մկան եւ կատվի խաղ են սկսում` միմյանց երեւակայությունը բորբոքելու եւ գրգռելու համար:

 

Եւ հանկարծ` արդեն բուն գործողության վայրում, նրանցից մեկը կարող է այնպիսի հոգնածություն եւ քնելու ցանկություն զգալ, կամ փքվածություն ու ստամոքսի խանգարում ունենալ, որ սավանների մեջ շուռումուռ գալու հեռանկարը կորցնում է իր ողջ հմայքն ու միջին սեքսի վերածվում:  Նման վերջաբանից խուսափելու համար ընթրիքի ընթացքում Medical Daily-ն խորհուրդ է տալիս  հետեւյալ 5 հակաաֆրոդիզիակ ուտեստներից խուսափել.


1.    Լոբի
Այս առողջարար` բջջանյութով եւ հակաօքսիդանտներով հարուստ ուտելիքը միաժամանակ նաեւ ուժեղ հակաաֆրոդիզիակ միջոց է համարվում` գազաստեղծ հատկությունների շնորհիվ: Ճիշտ է` որոշ դեպքերում գազերով հագեցված լինելու ձեր մտահոգությունները կարող են չափազանցված լինել, բայց երբ խոսքը սեքսին է վերաբերվում, ավելի լավ է ձեռնպահ մնալ, քան` ներողություն խնդրել:


2.    Շոկոլադ
Այս համեղ ուտեստը աֆրոդիզիակ է համարվում: Այն անանդամիդներով եւ ֆենիլէթիլամիններով է հարուստ: Վերջիններիս ազդեցությամբ օրգանիզմում խթանվում է սերոտոնինի, էնդորֆիններոի, դինորֆինների ու էնկեֆալինների արտազատումը: Այդուհանդերձ, կակաոն նաեւ մեթիլքսանտիններ է պարունակում, որոնք մաշկին անցանկալի զգայունություն են հաղորդում ` շփումների համար եւ անդառնալի քնկոտություն առաջացնում: Մասնավորապես կանանց մոտ այն կարող է նաեւ հոգնածության զգացում եւ լիբիդոյի անկում առաջացնել:


3.    Ծովամթերք
Ծովամթերքում առկա արդյունաբերական թափոնները` պոլիքլորինացված բիֆենիլների տեսքով, կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ, իսկ կանանց պարագայում` նաեւ կարող են հանգեցնել սեքսի ցանկության կորստի:


4.    Տապակա
Տապակած ուտեստները ոչ միայն առողջության, այլ նաեւ` սեքսի համար են վնասակար, քանի որ դրանց մեջ առկա ճարպերը կարող են տղամարդու եւ կնոջ լիբիդոյի նշանակալի նվազեցման պատճառ դառնալ:


5.    Ադի-բուդի
Կինոթատրոններում լայն տարածում գտած այս ուտեստը ևս տղամարդկանց մոտ կարող է սեքսի արգելակ դառնալ: Պատճառը կրկին քիմիկատներն են, որոնք կարող են պարկերից, վառարանից կամ թավայից անցնել:
 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. zdravoe.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ